Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞րն է պատճառը, որ Յոլյանը հեղափոխությունից 1 տարի անց շարունակում է պաշտոնավարել. Ա. Բաբաջանյան (տեսանյութ)

Ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից 1 տարի անց շարունակում է այս կարևոր պաշտոնում պաշտոնավարել: Ազգային ժողովում հարցը բարձրաձայնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Թե ինչո՞ւ նոր իշխանությունը իր թեկնածուն չի առաջադրել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում, պատգամավորն ասաց.

«Գուցե օրինաչափ է համարվել, որ նոր Հայաստանի հանրային միջոցների և ծախսերի վերահսկողությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի մտերմությամբ և մոտ ընկերական հարաբերություններով կաշկանդված թույլ անձնավորությունը»:

Արման Բաբաջանյանը վերհիշեց, որ Լևոն Յոլյանը 2016թ. եղել է Էներգետիկայի նախարար:

«Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին բարձրավոլտ էլեկտրացանցերում: Նրա անմիջական մասնակցությամբ տեղ են գտել խայտառակ բացթողումներ ԲԷՑ-ում: Փոխարենը, պարոն Յոլյանն այս հաղորդման մեջ ներկայացրել է ուսումնասիրություն՝ սկսած 2018 թվականից և դուրս է թողել իր պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները»:

Արման Բաբաջանյանը տվեց որոշ ընկերությունների անուններ, որոնց համասեփականատերն է Լևոն Յոլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: