Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

4 անձ ստացել է 267 թաղման նպաստ. Արփի Դավոյան (տեսանյութ)

Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման մեջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նկատել է, որ 1 անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել:

«60 անձ ստացել է 448 թաղման նպաստ, ընդ որում՝ 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ, 53,4 մլն դրամ ընդհանուր գումարով, որից 1 անձ ստացել է 169 թաղման նպաստ, 1 անձ՝ 45, 1 անձ՝ 35 և 1 անձ՝ 18 թաղման նպաստներ: Ուզում եմ հասկանալ՝ սրանք հաշվեքննիչ պալատի կողմից զուտ արձանագրվել և թողնվե՞լ են, թե՞…

Կարևոր է իմանալ՝ այդ անձինք պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե՞ չէ,- դիմելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ մեջբերեց Արփի Դավոյանը:

Ի պատասխան պատգամավորի՝ Լևոն Յոլյանը նշեց, որ իր լիազորությունները սահմանափակ են՝ այդ հարցին պատասխանելու համար: Եվ առաջարկեց Արփի Դավոյանին դիմել Սոցապ նախարարությանը և պատասխան ստանալ:

«Իրենց համար այդ ինֆորմացիան շատ հասանելի է՝ բանկի միջոցո՞վ են արել, թե՞ Հայփոստով են այդ նպաստները բաժանել»,- ասաց Լևոն Յոլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: