Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո՞ղ է վաղը հարց բարձրացնեք, որ Ձեր հարևանի աղջիկը տունն է մնացել. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն

Խորհրդարանում ՀՀ Քրեական օրեսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը զեկուցում էր Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որը կարճ անդրադարձավ նախագծին, ապա երկար ելույթը ուղղեց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից օրեր առաջ արված հայտարարությանը, թե ՍԴ-ում կա ընդամենը 2 դատավոր:

Սա դուր չեկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Ի՞նչ կապ ունի ՍԴ դատարանի նորընտիր դատավորի և ինքնահռչակ նախագահի այդ պրպտումների վերծանումը այս նախագծի հետ: Կարող է, եթե այս տրամաբանությամբ առաջ գնանք, Դուք վաղը կամ մյուս օրը Աշխատանքային կամ Հողային օրենսգրքի քննարկման ժամանակ բարձրացնեք այն հարցը, որ Ձեր հարևանի աղջիկը տունն է մնացել, և ոնց անեք, որ ամուսնացնեք: Ինչ է նշանակում այս ծաղրը ԱԺ-ի նկատմամբ,- բարկացած տոնով ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: Ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլայ Բաղդասարյանի պատասխանը հանդարտ էր: