Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան», ու խնդրում եմ՝ դրանից չնեղվեք. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
maxresdefault (1)

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորներին, նշեց, որ նրանք կենտրոնացել են ոչ թե Էդմոն Մարուքյանի կառուցողական առաջարկության, այլ ոճաբանության վրա:

Սամսոնյանի համար հասկանալի չէ, թե ինչու իմքայլականներին դուր չի եկել Մարուքյանի «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ» արտահայտությունները:

«Եկեք օբյեկտիվ լինենք, մինչև հիմա այդ սիրուն աղջիկը որևէ արդյունք չի տվել: Եվ սա ընդամենը կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք «փայլուն կառավարությանը» և «սիրուն աղջկան», որպեսզի աշխատենք և Գյումրիի օդանավակայանը ակտիվացնենք: Եթե ձեր անգործությունը պիտի արդարացնեք այսպես, և տրանզիտային օդանավակայան դառնան Բաքուն և Անկարան, ապա ես խոսքեր չունեմ ասելու, դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել՝ բամբասկոտ տղամարդկանց նման ինչ-որ արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում, իհարկե, կշահեն այդ քաղաքները»,- ասաց Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անմասն չմնաց Անի Սամսոնյանից: «Ոչ մեկ դեմ չի, որ դուք ունենաք կարծիք, որ այս կամ այն պաշտոնյան աշխատում է տոտալ արդյունավետ, դա Ձեր իրավունքն է: Դժվա՞ր էր այդ նույն նախադասությունը ձևակերպել, որ՝ հորդորում ենք Կառավարությանը և Քաղավիացիայի նախագահին անել սա կամ նա: Պարտադի՞ ր էր այդ քննադատության համար ասել «փայլուն կառավարությունը» և «սիրուն աղջիկ»: Եթե դուք գտնում եք, որ նեղվելու չի, ապա սրանից հետո մենք էլ կասենք՝ «փայլուն ընդդիմություն» և «սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան», ու խնդրում եմ՝ դրանից չնեղվեք»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ ասաց Սուրեն Գրիգորյանը:

Պատգամավորին արձագանքեց Անի Սամսոնյանը, սակայն լսելի չէր, թե նա ինչ ասաց: