Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130516
A A
Քաղաքականություն

Տո՛ տնաշեն, քո գործը սրան-նրան քննադատելը չէ. Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ խնդիրներին։ 

Եղել եմ և՛ ՌԴ-ում, և՛ Վրաստանում՝ Թբիլիսիում. մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ ռուս-վրացական այս լարվածությունը ձեռնտու չէ Հայաստանին թե՛ տնտեսական առումով՝ հաշվի առնելով Լարսի անցակետի նշանակությունը, թե՛ քաղաքական առումով։

Անդրադառնալով Ուղղափառության վեհաժողովի ընթացքում տեղի ունեցածին՝ Շարմազանովը ասաց, որ կազմակերպիչները պարտավոր էին նախագահող երկիր Ռուսաստանի լիազարությունները պաշտպանել։ Նա միաժամանակ բարձր գնահատեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն առ այն, որ ռուս զբոսաշրջիկները կարող են շարունակել գալ Վրաստան։

ՀՀԿ խոսնակը նշեց նաև այն հանգամանքը, որ բացի վրացական ընդդիմությունից՝ իրավիճակը սրվում է դրսից, մասնավորապես՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից։

Ներքին քաղաքականության վերաբերյալ

Քաղաքական գործիչն անդրադարձավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե՝ ոչ թե ԱՄՆ ու Եվրոպան, այլ Հայաստանն է ժողովրդավարության Բաստիոնը՝ հարցադրում անելով՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են փակվում դատարանների ելքերն ու մուտքերը, Վահե Գրիգորյանն իրեն հայտարարում է ՍԴ նախագահ և այլն։

Վերջինիս քայլը Շարմազանովը որակեց որպես «սամազվանեցություն» ու որպես այդպիսի օրինակներ՝ նշեց կեղծ Դմիտրի Առաջին, Երկրորդին և այլն։

Անդրադարձ կատարելով Փաշինյանի հայտարարությանը ՝ կապված դավադիր ուժերի հետ ՝ ՀՀԿ գործիչն ասաց, որ դա հակապետական հայտարարություն է և քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքին՝ պատերազմական գործողություններ սկսելու համար և հավելեց, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք մշտապես հայտարարվել է որ տարածաշրջանային վտանգ ներկայացնում են Թուրքիան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իսկ Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Սանկտ Պետերբուրգում, Ժնևում, Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություներին հղում չանելը որակեց որպես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական և դիվանագիտական պարտություն։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ անդրադառնալով՝ Շարմազանովն անընդունելի համարեց ԱԺ արտաքին գործերով հանձնաժողովի նախագահի քայլերն առ այն, որ կոչ է արվել չխառնվել ՀՀ ներքին գործերին։

Նա ասաց, թե որտեղ պետք է՝ Փաշինյանը չի քննադատել և նշեց, որ ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ-ասաց, որ հայերը պետք է հրաժարվեն պատմական կաղապարներից, ոչ ոչ ձայն չհանեց։

Այնուհետև խոսելով ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցից, որում Փաշինյանն ասել էր, որ ԱՄՆ-ին իր պես ոչ ոք չի քննադատել, ասաց. «Տո՛ տնաշեն, քո գործը սրան-նրան քննադատելը չէ»՝ հավելելով, որ վարչապետը պետք է զբաղվի պետության արտաքին և ներքին խնդիրներով։

Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործում Շարմազանովը տեսնում է Փաշինյանի անձնական դիրքորոշումը՝ նշելով, որ դատարանները շրջափակելու կոչերը, Արցախի նկատմամբ սուր քննադատությունները հնչեցին Քոչարյանի ազատ արձակվելուց հետո։