Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վահե Գրիգորյանը միավորող ֆունկցիա կատարեց. քաղաքագետ (տեսանյութ)

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի համար պարզ է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ դատավորի պարտականությունների եւ լիազորությունների կատարման մասին, այն բխում է հենց ՀՀ Սահմանադրությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց փաստաբանը։

«Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը ՍԴ նախագահն ու անդամները պաշտոնավարել են՝ ըստ Սահմանադրության։ Չկա որեւէ դրույթ Սահմանադրության մեջ, որ ՍԴ անդամները դառնում են դատավորներ։ Այստեղ իրավունքի սահմանադրական նորմի, դրույթի մեկնաբանության խնդիր չկա։ Մենք ունենք փաստ, որ երկու ՍԴ դատավոր կա ԱԺ կողմից ընտրված, եւ ունենք փաստ, որ կա ՍԴ 7 անդամ»-,ասաց Մուշեղ Շուշանյանը:

Իրավաբան Արսեն Բաբայանի խոսքով էլ՝ իրավաբանները ցանկացած նորմ մեկնաբանելիս չեն կարող շեղվել իրավունքից։

«Չի կարելի հայոց լեզվի կանոններով մեկնաբանել դատավոր- անդամ հասկացությունները։ Սահմանադրության 213 հոդվածով սահմանված է ՍԴ նախագահի դերը»։

«Հիմա ձեւավորվել է պահանջարկ, որ պետք է լուծվի դատական համակարգի անկախության հարցը, քանի որ դեռ տեսակետ կա, որ դատական իշխանությունը անկախ չէ։ Պետք է նշեմ, որ Վահե Գրիգորյանը այն անձն է, որը, ըստ էության, միավորող ֆունկցիա կատարեց վերջին շաբաթներին։ Մինչ վերջերս, նույնիսկ հեղափոխությանը մասնակցած հասարակության մի մասը որոշակի քննադատություն էր հնչեցնում իշխանությունների այս կամ այն գործողությունների նկատմամբ։ Վահե Գրիգորյանի թեկնածության առումով կա կոնսենսուս քաղհասարակության եւ իշխանության միջեւ»-, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պնդում է, այսօր ունենք ՍԴ երկու դատավոր, եւ մյուս դատավորների թափուր տեղերը պետք է համալրվեն օրենքով սահմանված մարմինների կողմից։ Եւ այսօր ՍԴ անդամների կատարած յուրաքանչյուր որոշում քրեորեն դատապարտելի է, եւ Սահմանադրական դատարանի որեւէ լիազորություն իրականացնելու գործառույթներ չունեն։