Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Հասարակություն

ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց. նիստն ընդմիջվեց 20 րոպեով

Հունիսի 21-ին Ազգային ժողովում քննարկված մի շարք օրենքների նախագծեր այսօր՝ հունիսի 24-ին, խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց:

Ընդունվեցին «Աղբահանության և սանիտարական մաքրության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը:

Ընդունվեցին «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ քվեարկելուց առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ այս օրինագծի հետ ունեն ընթացակարգային մի շարք խնդիրներ: Նա առաջարկեց դեմ քվեարկել օրինագծին, որպեսզի բացթողումները լրացվեն: Խմբակցության մյուս պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը նաև օրինագծի հարակից զեկուցողն էր, տեղեկացրեց, որ քիչ առաջ խոսել է Արդարադատության փոխնախարարի հետ, որը հավաստիացրել է՝ բոլոր պայմանավորված փոփոխությունները արվել են, ուստի՝ ինքը կողմ է քվերակելու օրինագծին: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խնդրեց 20 րոպե ընդմիջում։

Նիստը վարող Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից վերադառնալուց հետո նախագիծը կրկին քվերակության դրվեց։ 24 կողմ, 65 դեմ, 3 ձեռնպահ ձայների հաշվարկով նախագիծը չընդունվեց:

Առաջին ընթեցմամբ ընդունվեց նաև «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: