Բացել լրահոսը Փակել լրահոսը
45695_b
A A
Պաշտոնական

Ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է 17-ամյա տղայի վրա․ վերջինս մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է.Վ.-ի (ծնված 2002 թ.) վրա:

Փրկարարները փոսից (մոտ 2.5 մ) դուրս են բերել տուժածին և հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սևանի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է: