Բացել լրահոսը Փակել լրահոսը
agn
A A
Պաշտոնական

Վրաստանն ապահովում է հյուրերի, զբոսաշրջիկների ու օտարերկրյա լրագրողների անվտանգությունը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է Թբիլիսիում վերջին օրերի ընթացքում զարգացող իրադարձություններին:

«Վրաստանի համապատասխան հաստատություններն ամբողջովին կապահովեն երկրում գտնվող հյուրերի, օտարերկրացի լրագրողների և զբոսաշրջիկների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը, նրանց վտանգ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԱԳՆ-ի հայտարաության Ռուսաստանի Դաշնության առանձին լրատվամիջոցների հետ Թբիլիսիում փոքր միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, ցույցերի արդյունքում ՌԴ նախագահ Պուտինն արգելեց ավիափոխադրումները դեպի Թբիլիսի: