Բացել լրահոսը Փակել լրահոսը
tbilisi
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում ձերբակալվածների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»։