Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց. Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել. aliq.ge

«Իշխանությունը մեծ սխալ թույլ տվեց, որը ընդունեց, սակայն քաղաքական արձագանքն ուշացավ», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվրիրկաշվիլին:

Ինչպես նշում է Կվիրիկաշվիլին իր հայտարարությունում, ընդդիմության մի մասը ապակառուցողական կերպով առաջ տարավ իրավիճակը, սակայն իշխանությունն ավելի ծանր սխալ թույլ տվեց: Ըստ նրա՝ ռետինե փամփուշտների կիրառումը իշխանության համար մեծ սխալ էր:

«Մասնագիտական պոլեմիկայի չեմ գնա, սակայն չեմ կարծում, որ թեկուզ շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնելով, կամ թեկուզ միայն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով անհնար կլիներ ոստիկանական պատնեշի վրա գրոհող մարդկանց կանգնեցնել», — ասվում է հայտարարությունում:

Կվիրիկաշվիլին կարծում է, որ խորհրդարանի նախագահի հրաժարականը լարվածությունը չի կարող թուլացնել։ «Իրավիճակը կարող է ժամանակավոր այսպես մնալ, սակայն հենց երկրորդ կոպիտ սխալի դեպքում ավելի լայնամասշտաբ և վտանգավոր ձև կստանա, իսկ սրա հետևանքը կլինի լեգիտիմացիայի կորուստ, որը բխում է իշխանության վերջին ժամանակահատվածում արված սխալներից և բնակչության մոտ զարգացող անտարբերությունից», — ասում է անցյալ տարի բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կվիրիկաշվիլին։

Վերոնշյալից ելնելով Կվիրիկաշվիլին առաջարկել է իրավիճակը փակուղուց դուրս բերելու միակ ճանապարհը, որը ըստ նրա քաղաքական գործիչների լեգիտիմության բարձրացման մեջ է:

«Հաշվի առնելով այդ ամենը Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ եմ տալիս, անհապաղ իրականացնել քաղաքական բարեփոխումներ, որոնք կներառեն հետևյալ քայլերը.

  1. Սահմանադրական փոփոխություններ հաջորդ խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անց կացնելու համար
  2. Օրենսդրական փոփոխություն, որը ի թիվս այլ պարտավորությունների պարտադիր կդարձնի Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին
  3. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակել հաշվի առնելով նոր սկզբունքները
  4. Ներքին գործերի նախարարը պետք է պատասխանատվություն կրի երեկվա միջադեպերի համար մեր երեխաների և հանրության առջև և լքի պաշտոնը

Վերոնշյալ քայլերի արդյունքում միայն «Վրացական երազանքը» կկարողանա պահպանել իր վստահությունը ինչպես քաղաքական գործընթացներում, այնպես էլ հնարավորություն ունենա վարել այդ գործընթացները, վերջում ամենակարևորը՝ երկրին կթողնի հնարավորություն պաշտպանել արևմտյան արժեքները կրող տարածաշրջանի առաջատարի կարգավիճակը», — նշված է Կվիրիկաշվիլիի հայտարարությունում: