Բացել լրահոսը Փակել լրահոսը
babken
A A
Քաղաքականություն

Եթե ամեն ինչ իր հունով գնա, փոփոխված Հարկային օրենսգիրքը կհրապարակվի մինչև հուլիսի 1-ը. Բ. Թունյան

Հարկային օրենսգրքի մասին.

Քանի որ վերջին օրերին հատկապես գործարար հատվածի և մանավանդ ՓՄՁ-ոլորտի կողմից բավականին շատ են հարցնում, թե Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը երբ ամբողջությամբ կընդունվի և կմտնի ուժի մեջ, պարզաբանեմ։

Միանգամից, ասեմ՝ հանգիստ եղեք, ոչ մեկ չի մտափոխվել:

Պարզապես օրակարգն էր շատ հագեցած։ Քննարկվող հարցերի հերթականությամբ ՀՕ փաթեթը 33-րդն է և, ամենայն հավանականությամբ, կքվեարկվի հունիսի 21-ին։ Իսկ եթե չհաջողվի 21-ին օրակարգը սպառել (ինչը քիչ հավանական է), նիստերը կշարունակենք նաև երկուշբաթի։

Եթե ամեն ինչ իր հունով գնա (չգնալու պատճառ չեմ տեսնում), օրենքը ընդունված և հրապարակված կլինի մինչև հուլիսի 1-ը։

Մի լավ նորություն էլ.

Շրջհարկի շեմը 58.35 մլն դրամից 115 մլն դրամի վերադարձնելու դրույթը ուժի մեջ կմտնի ոչ թե օրենքի հրապարակվելուց 10 օր հետո, այլ անմիջապես։

Ասեմ նաև, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցումն ընկած հատվածում փաթեթում մեծ թվով բարելավումներ են արվել ի նպաստ հարկատուների։ Նիստին մանրամասն կներկայացնենք։

Ի դեպ, կարող եք տարածել այս տեղեկատվությունը, որ գործարարները հանգիստ լինեն։

 

ԱԺ պատգամավոր

Բաբկեն Թունյան