Բացել լրահոսը Փակել լրահոսը
bdx andam
A A
Քաղաքականություն

Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ և երդվեց

Ազգային ժողովը 107 կողմ, 4 դեմ ձայների հաշվարկով Գրիգոր Բեքմեզյանին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Քվեարկության արդյունքերը ներկայացնելուց անմիջապես հետո Գրիգոր Բեքմեզյանը երդվեց.

«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհուրդի անդամի բարձր պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրության ու օրենքներին համապատասխան, ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:

Երդման խոսքի ավարտին Գրիգոր Բեքմեզյանը հավելեց. «Մենք ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ շատ ճիշտ և լավ է լինելու, վստահ եղեք, շուտով փոփոխությունները կզգաք»: