Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Քոչարյանի գործով դատավորը մտավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու

Պաշտպանական կողմը միջնորդեց վարույթը կասեցնել եւ ուղարկել Սահմանադրական դատարան։

Այս առնչությամբ մեղադրող դատախազները, հայտնելով իրենց դիրքորոշումը, ասացին, որ իրենք առարկում են սահմանված ձեւաչափին եւ նշում շարունակել բողոքների քննության այն կարգը, որը նշում է դատարանը։

Սեդա Սաֆարյանը եւս կարծում է, որ այս կարգը պետք է պահպանվի, նա միացավ մեղադրողների դիրքորոշմանը, տուժողների իրավահաջորդները եւս միացան Սեդա Սաֆարյանին։

Դատավոր Արմեն Դանիելյանը նշեց, որ պաշտպանական կողմը փորձում է խաթարել դատական բնականոն ընթացքը, դատական նիստը անհարկի ձգձգելու համար։

Նա նշեց, որ գնում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու։ Ակտերը կհրապարակվեն հունիսի 25-ին, ժամը 16.00-ին։