Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ-Փաշինյան
A A
Քաղաքականություն

Անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը հինգ-վեց անգամ բարձրացնելու. վարչապետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում, ամփոփելով 2018  թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ որպես նախկինում ասվածի ամոփում՝ 2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է:

«Եվ  նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ երկրում տեղի է ունեցել։ Իսկ ի՞նչ է  տեղի ունեցել։ Տեղի է ունեցել մեկ նախագահի փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի երկու փոփոխություն, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն,  մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և ի վերջո տեղի է ունեցել թավշյալ հեղափոխություն: Եվ ինչ ունենք տարվա ընթացքում՝ մակրոտնտեսական առումով: Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ:  Այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում»:

Խոսելով նաև այն մասին, թե բյուջետային առումով ինչ խնդիր կա, վարչապետն ասաց, որ պետական բյուջեն, կառավարությունը,  2018 թվականի արդյունքներով չունի չկատարված  ոչ մի պարտավորություն:

Վարչապետի խոսքերով՝ մակրոտնտեսական կայունությունը պահպանված է, և եթե այս առումով մոտենանք խնդրին՝ կարող ենք ասել, որ կառավարությունը իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է  ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն, ընդ որում, տեղի է ունեցել պետական համակարգի գլոբալ անցում՝ կիսանախագահականից դեպի խորհրդարանական:

«Այս առումով, կներեք, այլ կերպ կառավարության աշխատանքը, քան փայլուն, հնարավոր  չէ գնահատել: Ես ուզում եմ նաև անդրադառնալ մի շարք ընկալումների և կարևոր, սկզբունքային նշանակություն ունեցող քննադատությունների: Օրինակ՝ վերջերս խոսվում է այն մասին, որ կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: Ես այսպիսի տպավորություն ունեմ 1990-ականներից, որի քաղաքական կյանքը ես՝ որպես լրագրող,  շատ ակտիվորեն լուսաբանել եմ, և իմ տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին ես իմ աչքի առաջ և իմ հոդվածներում են արտացոլված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու և ինչպես են ձախողվել: Միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել և ցանկացել են ժամ առաջ դա ներդնել ՀՀ-ում, և այդ ռեֆորմենրը մինչև էսօր իրականություն չեն, և մինչև էսօր ՀՀ-ն կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանր ծանրագույն հետևանքները: Եվ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում»,- ասաց վարչապետը:

 Խոսելով նաև կառավարության ամենաշատ քննադատած դատաիրավական համակարգի բարեփուխումների մասին՝ վարչապետն ասաց, հիմա թերևս ժամանակն այդ մասին խոսել ավելի բաց ու ավելի անկեղծ:

Նրա խոսքերով՝ այն, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պետք  է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ,  մենք սա գիտենք շատ երկար տարիներ:

«Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, հիմա ասելու եմ շատերի համար տհաճ բան, առանց դատավորների աշխատավարձը  հինգ վեց անգամ բարձրացնելու:

Եվ սա կոնկրետ իրողությամբ հիմնավորվում է. անցյալ տարի ՀՀ-ում  առաջին անգամ դիտարկվել է մի երևույթ, երբ որ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին, ըստ էության տեղի է  ունեցել մի երևույթ , որը մեզ հայտնի է «նեդաբոռ» անունով: Այսինքն՝ եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատշաճ մակարդակով  հավակնորդներ, ինչո՞ւ : Շատ պարզ պատճառով ՝գիտեն, որ կաշառք չպետք վերցնեն, մեծ հավանականությամբ կձերբակալվեն, գիտեն, որ բիզնեսով պիտի չզբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա և կպատժեն և գիտեն, որ պիտի ստանան մոտավորապես 400-ից  600 000 դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատարզկման և այլն և այլն: Այս պայմաններում ո՞վ կուզենար լինել ՀՀ-ում դատավոր»,- ասաց վարչապետը: