Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ: «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում նախատեսված են մշակութային մի շարք միջոցառումներ: