Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է  Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է որոշման մեջ: