Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ավագ դպրոցի ստացած գնահատականներով, կրեդիտային համակարգով, աշակերտները կկարողանան ընդունվել բուհ (տեսանյութ)

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, կապված միասնական քննությունների արդյունքում ցածր և անբավարար գնահատականների բարձր տոկոսայնության մասին: Մասնավորապես նշելով, որ հայոց լեզվի քննությունից անբավարար ստացողների թիվը կազմել է մոտ 20 տոկոս.

«Ես 2 հարց ունեմ. ինչո՞ւ եք  հայոց լեզվի շտեմարաններում միայն  տեխնիկական փորձարկումներ արել և աչքի տեղ՝ ունքը հանել և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում շտեմարանների հարցը բովանդակային առումով վերանայելու համար»:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ շտեմարանները  ընդունելության քննությունների ժամանակ մշտապես եղել է ամենամեծ խնդիրներիղց մեկը, ինչն էլ  պատճառ է դարձել շտեմարանում բովանդակային փոփոխություններ անելու համար: Փոփոխությունների նպատակը եղել է այն, որ երկար տարիներ շտեմարանները անգիր արած աշակերտները  հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, իսկ բուհեր ընդունվեն նրանք, ովքեր ունեն իրական գիտելիքներ:

«Այո, հայոց լեզվի քննություններից անբավարար ստացողների թիվը բարձր է: Անցած տարի ունեցել ենք հայերենից անբավարար ստացողների  16 ու կես, իսկ այս տարի 19 ու կես: Սա արդյունք է այն բանի, որ մենք պարզապես մեր աշակերտին, իրենց դպրոցական ծրագրից 30 տոկոսը տեղադրել ենք բովանդակային առումով անծանոթ նյութ, որպեսզի 2-3 տարի հետո աշակերտները տուրք չտան անգիր անելու սովորույթին, այլ իրենց դպրոցական ծրագրով գան քննության»:

 Արայիկ Հարությունյանը նաև ավելացրեց, որ 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների արդյունքում 10 անգամ քիչ են եղել 18-20 ստացողներ, իսկ  բարձր ստացողները 5 անգամ ավելացել են: Դա արդյունք է այն բանի, որ քննությունները դպրոցում անցկացվում են տնայնավարական մթնոլորտում: Եվ ավելացրեց, որ առաջիկայում մեխանիզմ է մշակվում, որպեսզի  աշակերտը այլևս քննություն չհանձնի և ավագ դպրոցի ստացած գնահատականներով՝ կրեդիտային համակարգով, կարողանա ընդունվել բուհ: