Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Որևէ մեկը չի կարող Հայաստանին և Արցախին վախեցնել. Փաշինյան (տեսանյութ)

Սահմանին լարվածություն կա, դրա մասին վկայում է վերջին շրջանում հակառակորդի կրակից 2 զոհ ունենալը: Ձեր պատկերացումը ո՞րն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով վարչապետին:

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչը երկար ժամանակ կիրառել է: Այսինքն՝ փորձ անել Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից, և Հայաստանը պետք է դիմակայի այս գործիքին՝ նաև զինված ուժերի պատրաստակամության մակարդակը բարձրացնելով»,- պատասխանեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատեց այն դիրքորոշումը, թե Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող հայկական երկու պետություններին վախեցնել: