Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը բարկացավ լրագրողի հարցերից (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարկացավ լրագրողի հարցերից, թե ինչու ինքը երեկ՝ հունիսի 18-ին, չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքաննության:

«Գնացեք, գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի… Թույլ տուր պատասխանեմ, լարված եկել ես, թույլ չես տալիս մարդը իր միտքը ասի, աղջիկ ջան, հանձնարարություն ստացած ես եկել»,- դիմելով լրագրողին՝ ասաց նա։

Գագիկ Ծառուկյանը կրկին պնդեց, որ ինքն այդ գործի հետ կապ չունի, ինքն ընդամենն իր կարծիքն է հայտնել:

«Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,-շարունակեց ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանը, եթե անհրաժեշտություն տեսներ ՔԿ գնալու, ապա կգնար:

«Եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա Ծառուկյանին 5000 հոգով էին տարել, բայց դրա կարիքը չկա: Ուզում են ինչ-որ թեքեն, խախտեն, ուղղությունները շեղեն»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարծիք էր հայտնել, թե Աբովյանում քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի նախընտրական շտաբի պետի տան և մեքենայի հրկիզման գործը սարքած է: Քննչական կոմիտեն հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանին հարցաքննության էր հրավիրել, սակայն, Գագիկ Ծառուկյանը, ըստ մամուլի հրապարակումների, ծանուցագիրն առձեռն ստանալուց հետո պատռել էր այն և չէր ներկայացել ՔԿ։

Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն երկրորդ անգամ ծանուցագիր էր ուղարկել ԲՀԿ ղեկավարին, սակայն նա կրկին չի ներկայացել:

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի