Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130445
A A
Քաղաքականություն

Ընդունվեցին մի շարք օրինագծեր (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը. գրանցված 114 պատգամավորից կողմ քվեարկեց 113-ը, դեմ՝ 1-ը, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվեց։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագիծը գրանցված պատգամավորներից 114-ից՝ կողմ 114, դեմ  0, ձեռնպահ 0 ձայներով ընդունվեց։

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը. 116-ից՝ կողմ 115, դեմ 0, ձեռնպահ 0, որոշումն ընդունվեց։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից ներկայացված «Գովազի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետով շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը 116 գրանցված պատգամավորից՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիաշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց. 116-ից՝ 76 կողմ, 13 դեմ, 23 ձեռնպահ։

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը. 116-ից՝ կողմ 115, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով  որոշումն ընդունվեց։

Կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 116-ից՝ կողմ 114, դեմ 0, ձեռնպահ 1 քվեներով ընդունվեց։

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Բաբկեն Թունյանը վարման կարգով իր ելույթի ժամանակ նշեց. «Քանի որ Հարկային օրենսգրքի վերաբերյալ շատ են հարց տվողները, որպեսզի թյուրիմացություն չառաջանա, այս ՀՕ փոփոխությունը մեծ ՀՕ փաթեթը չէ»։ Եզրափակելով՝ ասաց, որ վերջինը նույնպես օրակարգում է, և հույս ունի, որ այսօր կամ վաղը երկրորդ ընթերցմամբ կընդունվի։