Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ Գլխավոր դատախազը միտում է տեսնում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։

Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այս ընթացքում լրագրողների հետ զրուցեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նշեց,որ շատ հատկանշական է համարում նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի, եւ հատկապես՝ մեղադրյալի,այսպես կոչված, հորդորները դատարանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու։

«Հատկանշական է,որ դա ասում է այսօր մեղադրյալ,իսկ մեղսագրված արարքի պահին նախագահ հանդիսացած անձը»,- ասաց նա։

Դատախազը նշեց, որ պաշտպանության կողմից գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում արդեն տեսնում է։

Մանրամասն՝ տեսանյութում