Բացել լրահոսը Փակել լրահոսը
64907793_10155971413392434_5866057249020968960_n
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է (տեսանյութ)

Վաշինգտոնում կայանալիք  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին տեղի ունեցավ ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերի  իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ անհամբերությամբ սպասում է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը,որ խրախուսեմ նրանց շարունակել երկխոսությունը:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- գրել է Բոլթոնը: