Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

ՀՔԾ-ի կամակատարին տանում, ընտրում են ՍԴ անդամ. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Քննիչ հանձնաժողովի կազմը նայեցի ու ծիծաղեցի: Մարդ, որ ստամոքսի խոցի պատճառաբանությամբ մինչև 26 տարեկանը չի ծառայել, և հետո երկրորդ երեխան ծնվել է, և չի ծառայել, հիմա քննիչ հանձնաժողովի մեջ ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծումը վիրավորանք է 102 զոհերի հանդեպ, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չունի ստրատեգիական կառավարման այնպիսի փորձառություն, որ այդ խնդիրները կարողանա վեր հանել:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմում հայերը պարտվել են՝ Վոլոդյա Հովհյաննիսյանը համարում է անհասկանալի, քանի որ 1990 թվականից մինչ այսօր 10 000 զոհ ենք ունեցել. «Այսինքն, այդ զոհերը պարտությո՞ւն է, այդ հողերը, որ ետ վերադարձրեցինք, պարտությո՞ւն էր»:

Մենուա Հարությունյանը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի քննությանը, նշեց, որ մարտի 1-ի գործը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չտրվի քաղաքական գնահատական:

«Եթե ժամանակին Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր սահմանադրությունը իր հագով կարելու մեջ, ապա հիմա նա ասում է, որ՝ այդ սահմանադրությունը ես եմ: Ինքը մարդ սահմանադրություն է: Օրինակ, Վահե Գրիգորյանին ուզում են ընտրել Սահմանադրական դատարանի անդամ, բայց մենք լսել ենք հեռախոսազրույց, որտեղ ՀՔԾ-ի պետն ասում է՝ ինքը կանի այն, ինչ մենք ասում ենք: ՀՔԾ-ի կամակատարին տանում, ընտրում են սահմանադրական դատարանի անդամ, որովետև Նիկոլն է այդպես ուզում: Եթե մենք ապրում ենք Նիկոլ կամքով, ապա մարտի մեկի իրադարձությունները ինքը ոնց ուզի՝ վերծանելու է»,- ասաց նա: