Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց (տեսանյութ)

Այսօր, ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

Այս պահին դատարանի բակում հավաքված են Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։

Նշենք, որ այսօր Քոչարյանի ընդդիմադիր քաղաքացիների մոտ եւս հովանոցներ են դրված։

Սմբատ Հարությունյանը ներկայացավ ժողովրդի ներկայացուցիչ, որը դատավորի՝ «Բարեւ ձեզ» արտահայտությանն արձագանքեց՝ «Հազար բարի», ինչի պատճառով դատավոր Արմեն Դանիելյանը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում։

Գործի քննությանը Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր, փաստաբան Հայկ Ալումյանը իրազեկեց, որ մեղադրյալի ներկայությունը պարտադիր չէ։

«Եթե դատարանը հարկ համարի, որ նրա ներկայությունը պարտադիր է, ապա կարճ ժամանակում նա կներկայանա»,- ասաց նա։ Առանց նրա դատական նիստի շարունակվելուն առարկություններ չունեին Սեդա Սաֆարյանը եւ Սարգիս Քլոյանը։

Քննության առնելով Սեդա Սաֆարյանի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ դատարանը որոշեց մերժել այն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները եւս մերժվեցին։

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանի միջնորդությունը եւս մերժվեց։