Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչո՞ւ Փաշինյանն իր թեկնածությունը չառաջադրեց համագումարում. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Որևէ մեկը կասկած ունի՞, որ փաստորեն ՔՊ-ում հարցերը լուծելու է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է առաջանում՝ եթե չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքն է վերջնական, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը իր թեկնածությունը չառաջադրեց և չընտրվեց ՔՊ նախագահ, այդ ձևականությունը ինչո՞ւ էր պետք։ Այս մասին,անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  համագումարի վարչության կազմի ընտրություններին, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը համագումարը քաղաքական կարևոր գործընթաց է համարում, սակայն իր կարծիքով՝ հանրագումարում երկրի ներքաղաքական կյանքին վերաբերող կարևոր  ուղերձներ և բանաձևեր չհնչեցին։ Մինչդեռ, ըստ նրա, համագումարը պետք է լինի ուղերձներ հնչեցնելու հարթակ: Արմեն Բադալյանը նաև սխալ է համարում Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերին» չհետևելու հայտարարությանը:

«Վարչապետը հնչեցրեց, որ իրենք «իզմերը» բացառում են, իրենք ոչ դեմոկրատ են ոչ՝ լիբերալ: Սակայն կուսակցություններում «իզմերը» այն քաղաքական սոսինձն է, որ միավորում է մարդկանց տվյալ միության մեջ: «Իզմը» ոչ միայն միավորում է մարդկանց, այլ տարբերակում նրանց գաղափարախոսությունը, որը իրենց գործունեության հիմք է հանդիսանում»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ «իզմերի» բացակայությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որը պաշտոնյանները կօգտագործեն սեփական շահերի համար:

Բադալյանը նշեց,որ համագումարում նաև ակնարկ արվեց ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներդրումներ անել ՝ «գնել Հայաստանի հեղափոխությունը»։

«Սակայն իրենք ոչ մի ներդրումներ չեն անելու, քանի որ Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու ոչինչ չունի»,- ասաց նա: