Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը ապացուցեց, որ ի զորու է ազդել դատարանների վրա (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը մեղադրում է իշխող կառավարությանը մեկ տարի շարունակ դատական համակարգում անգործության մատնվելու մեջ:

Պատգամավորը կարծում է, որ այսօրվա քվեարկությունից է կախված լինելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթանցքն ու ճակատագիրը:

«Բոլորիս պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչվող որջը վերադարձնել ժողովրդին, և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` ասաց Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը, անդրադառնալով դատավորների նկատմամբ վեթթինգի իրականացմանը, դատական համակարգի առողջացմանը, նշեց, որ իշխանությունը դրանց անհրաժեշտությունը տեսավ միայն մեկ դատական գործից հետո:

«Հեղափոխությունից 1 տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նսեմացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել Հայաստանի դատարանների վրա և ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը շարունակում է դա ապացուցել նաև այսօր` դատարանում ցուցաբերելով ցինիզմի հասնող ինքնավստահություն, բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Այս պայմաններում մենք ընտրում ենք ՍԴ դատավոր, որն իր լիազորությունների սահմաններում կոչված է հակազդել դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը»,- հայտարարեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: