Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լիլիթ Մակունցին հասկանալի է Վահե Գրիգորյանի և Արմեն Սարգսյանի դեմ սկսված արշավի պատճառը (տեսանյութ)

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար  Լիլիթ Մակունցն ասաց, որ չի կարող չանդրադառնալ մի փոքր ակնարկի, որն արվեց Վահե Գրիգորյանի՝ չակերտավոր բանտային անցյալի մասին և պետք է շտկում մտցնի:

«Ոչ թե բանտային անցյալ, այլ քաղբանտարկյալների իրավունքը պաշտպանող անցյալ, ոտնահարված իրավունքները պաշտպանող անցյալ: Սա չափազանց կարևոր է: Եվ ես հարգում եմ Վահե Գրիգորյանի այն դիրքորոշումն ու վարքագիծը, որով նա չի կեղծում նախկինում իր արած հայտարարությունները, չի ձևափոխում դրանք, ցանկացած գնով չի գնում ընտրվելու ճանապարհով, այդ թվում՝ քծնանքի: Եվ նաև այս հանգամանքն է ինձ հիմք տալիս մտածելու, որ թեկնածուն արժանի է հավակնելու և ընտրվելու ՍԴ-ի դատավոր»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Խոսելով նաև Վահե Գրիգորյանի դեմ իրականացվող արշավի մասին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ եթե շատերի համար կարող է տարակուսելի թվալ վերջին շրջանում Վահե Գրիգորյանի թկենածությունից հետո սկսված արշավը թե՛թեկնածուի և թե՛ ՀՀ նախագահի դեմ, ապա իր համար բավականին հասկանալի և հստակ է այդ խուճապի պատճառը: Նա նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի քայլը, հետագայում ժամանակը ցույց կտա, արդյոք պետականամետ քայլ էր, թե  ոչ:

Իր խոսքի ավարտին Լիլիթ Մակունցն ասաց, որ դիտարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությանը արդարության վերականգնման համատեքստում: