Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130425
A A
Հասարակություն

Հուսով եմ՝ բոլորս այդ էջը կփակենք և մի կողմ կդնենք. նախագահը՝ Արա Վարդանյանի գործունեության մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հաշվետվության ժամանակ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Արա Ասլանն իր զեկույցը ներկայացնելուց  հետո հայտարարեց իր հրաժարականի մասին՝ պատճառն անձնական է:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրան համագործակցության համար, ապա, անդրադառնալով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գործունեությանը, հույս հայտնեց, որ բոլորն այդ էջը կփակեն և մի կողմ կդնեն։ Բայց միշտ կհիշեն, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը անընդունելի է:

«Խոսքն այն մասին չէ, թե ինչ ֆինանսական վնաս է տվել, վերադարձվե՞լ է, թե՞ ոչ: Խոսքը բարոյական և անվան վնասի մասին է: Հուսով եմ, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն կրկնվի»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ լիազորությունները չարաշահելու համար։