Բացել լրահոսը Փակել լրահոսը
e15a83466ffe493f8bec2399100d5461_18
A A
Հասարակություն

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին հուղարկավորվել է Կահիրեում։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբաններից մեկը՝ Աբդել Մոնեյմ Աբդել Մաքսուդը։

 Al-Jazeera-ի հաղորդմամբ՝ Մուրսիի հուղարկավորությանը մասնակցել է նրա ընտանիքը։

Հիշեցնենք,որ Մուրսին մահացել է հունիսի 17-ին լրտեսության գործով դատավարության ժամանակ: Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնել Է, որ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետեւանքով: