Բացել լրահոսը Փակել լրահոսը
2(4)
A A
Պաշտոնական

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԵԱՀԿ կիբեռհանցագործությունների գծով փորձագետին

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի կիբեռհանցագործությունների գծով փորձագետ Մարջան Ստոիլկովսկուն:

Քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարջան Ստոիլկովսկուն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հյուրընկալվելու համար:

Հայկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել վերջին հինգ տարիներին ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ կիբեռհանցագործությունների ոլորտում համագործակցության մասին, որի շրջանակներում որոշակի աշխատանքներ են իրականացվել.

  • տեխնիկական կարողությունների հզորացում,
    • իրավական դաշտի բարելավում,
    •   միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակում,
    •   աշխատակիցների վերապատրաստում,
    •   միջազգային հարաբերություններում իրավական օգնություն ցուցաբերելու հարցերով աջակցություն:

Հայկ Գրիգորյանը ցավով նշել է, որ 2017 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակվելուց հետո մի շարք  պայմանավորվածություններ՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, այդպես էլ մնացել են անկատար. «Այս առումով կիբեռհանցագործությունների ոլորտում ԵԱՀԿ տվյալ նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է ոլորտի կարիքների ուսումնասիրություն և գնահատում, համարում եմ իրավապահ մարմինների համար տվյալ  ոլորտում նոր հնարավորությունների մեկնարկ, որը նոր շունչ կհաղորդի ԵԱՀԿ-ի  և Քննչական կոմիտեի միջև համագործակցությանը, ինչն անշուշտ դրական ազդեցություն կունենա ՀՀ-ում կիբեռհանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի նախագահը հյուրերին տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն նախատեսում է ստեղծել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության մասնագիտացված ստորաբաժանում, որտեղ ոչ միայն կկենտրոնացվեն և կքննվեն այդ բնույթի քրեական գործերը, այլև վարչության աշխատակիցները կապահովեն միջազգային համագործակցությունն ու քրեագիտական ապահովումը էլեկտրոնային ապացույցներ պահանջող Կոմիտեում քննվող այլ ոլորտի քրեական գործերով:

ԵԱՀԿ-ի կիբեռհանցագործությունների գծով փորձագետ Մարջան Ստոիլկովսկին իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Վերջինս մեծ ոգևորությամբ ընդունեց ՀՀ ՔԿ-ում կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու լուրը:

Մարջան Ստոիլկովսկին ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցել նոր ստեղծվելիք ստորաբաժանմանը:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին