Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Որտե՞ղ է «կորել» Գագիկ Ծառուկյանի ծանուցագիրը

«Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը Հայաստանի  Քննչական կոմիտեից  ծանուցագիր չի ստացել Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ: Այս մասին  «Ա1+»- ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Մինչդեռ, մեզ հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը նշեց, որ ծանուցագիրը ուղարկվել է Ազգային ժողով:

Դիտարկմանը, թե խմբակցությունից մեզ ասացին, որ չեն ստացել Նաիրա Հարությունյանն  արձագանքեց, որ չեն կարող չստացած լինել, որովհետև Մալբռի (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ) համակարգով է ուղարկվում և միանգամից  այն երևում է:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրել՝  կապված  Աբովյանում քաղաքապետի ընտրության նախօրեին ՔՊ թեկնածուի  նախընտրական շտաբի պետի տան և մեքենայի հրկիզման գործով:

Սակայն, ըստ մամուլի, ծանուցագիրն  առձեռն ստանալուց հետո Գագիկ Ծառուկյանը պատռել էր այն: Գագիկ Ծառուկյանին ՔԿ-ից երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկել են հունիսի 15-ին, բայց արդեն Ազգային ժողով: