Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը»-ի պատգամավորը բռնության կոչերը քրեականացնող նախագիծ կդնի շրջանառության մեջ (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ կդնի օրենքի նոր նախագիծ, որով բռնության կոչերը կքրեականացվեն։ «Ամեն օր հանդիպում ենք բռնության կոչերի դեպքերի։ Այս նախագծի նպատակն այն է, որ բռնության կոչը համարենք վտանգավոր եւ քրեորեն հետապնդելի արարք։ Եթե հնչել է սպառնալիք, բռնության կոչ, ապա չպետք է սպասել, թե անձը կկատարի իր հայտարարած արարքը, թե ոչ»-նշեց Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ դատարանների նկատմամբ ճնշումները պետք է տարբերակել։ Այն ճնշումները, որոնք բռնության կոչ են եւ այն ճնշումները, որոնք դիրքորոշում են կամ ժողովրդական ճնշումներ են։

«Բռնության կոչերը պետք է լինեն կյանքին եւ առողջությանը վնասող կոչեր»,- ասաց Խաչատրյանը։

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը ԲԴԽ վեց անդամների հրաժարականները ճնշում չի դիտարկում դատավորների նկատմամբ։

 «Եթե անձը գտնում է, որ ինքը այս պահին չի համապատասխանում այն պաշտոնին, որը զբաղեցնում է, ես դա ճնշում չեմ դիտարկում»,- ասաց նա։