Բացել լրահոսը Փակել լրահոսը
suren papikyan
A A
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը` ՔՊ վարչության նախագահ

Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունը անցկացրեց անդրանիկ նիստը, որի ընթացքում առաջադրեցին վարչության նախագահի  և փոխնախագահի թեկնածուներ։ Նախագահի պաշտոնում նորընտիր վարչությունը առաջադրել է Նիկոլ Փաշինյանի,  Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի թեկնածությունները։ Նիկոլ Փաշինյանը և  Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել, այդպիսով  ՔՊ նոր վարչությունը  նախագահի թեկնածու է  առաջադրել Սուրեն Պապիկյանին:

Պատվիրակները ձայների մեծամասնությամբ  ՔՊ վարչության նոր նախագահ ընտրեցին Սուրեն Պապիկյանին։

«Այս մեծ պատիվը, որ դրեցիք ուսերիս, խստագույնս պարտավորեցնում է՝ զոր ու գիշեր ծառայել ՀՀ շահերին  և ի նպաստ նրա բարօրությանը։ Շնորհակալ եմ վստահության համար»,- դիմելով ներկաներին ընդգծեց  Սուրեն Պապիկյանը։