Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն առաջատարն է․ հայտնի է ՔՊ վարչության կազմը (տեսանյութ)

Քիչ առաջ՝ «Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի և վերահսկող հանձնաժողովի անդամի ընտրությունների քվերակության հաշվարկը։ Ըստ որի՝ առաջադրված 51 թեկնածուից 21-ն է լինելու վարչության կազմում։

Նախնական տվյալների համաձայն՝ առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը,Տիգրան Ավինյանը,Ռուբեն Ռուբինյանը։

Նրանց հաջորդում են՝  Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Էդուարդ Աղաջանյանը և Արփինե Դավոյանը։

Վերահսկող հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝ Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուրադ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը  և Կարո Ղուկասյանը։

 

 

Տեսանյութը՝ 24TV-ի