Բացել լրահոսը Փակել լրահոսը
7
A A
Պաշտոնական

Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք. ԱԻՆ-ը զգուշացնում է (տեսանյութ)

ԱԻՆ պաշտոնական կայքում գրված է.

Հարգելի´ քաղաքացիներ,

Խնդրում ենք անվտանգության նկատառումներից ելնելով ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: 

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: