Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՔՊ-ն երբեք չի եղել մեկ հոգու կուսակցություն․ Ավինյան (տեսանյութ)

«Վարչության նախագահի պաշտոնի համար ինքս կառաջադրեմ այլ  թեկնածուների անուններ։ Ինքս չեմ առաջադրվի, որովհետև դա ժամանակ է պահանջում վարչության նախագահից, որը պետք է հատկացնել կուսակցաշինության գործին։ Այն  գրաֆիկը,  որը ես ունեմ, կարծում եմ շատ դժվար կլինի»։

 Տիգրան Ավինյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե ՔՊ-ն հաճախ ասոցացվում է  միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։

 «ՔՊ-ն երբեք չի եղել մեկ անձի կուսակցություն, եղել է  ներառական, իր գործունեության մեջ թափանցիկ։ Այն ինստիտուտները, որոնք  կայացել են հենց այդ սկզբունքերի հիման վրա, բերել են մեզ  այսօրվան՝ 2018թ.-ի  ոչ բռնի, թավշյա հեղափոխության։ Կարծում եմ, որ սա պայմանավորել մեկ անձով, կլինի թյուրընկալում»,- պարզաբանեց փոխվարչապետը։

Ավինյանն անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը,  թե Սասուն Միքայելյանը  չի աջակցել  հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածուին։

«Քաղաքական ուժերի ներսում լինում են  տարբեր հարցերով տարաձայնություններ և այդ տարաձայնությունները քննարկելու ճանապարհով է, որ մենք գտնում ենք լուծումներ։ ՔՊ-ի որդեգրած որոշումները  կատարվում են արդյունավետ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Կառավարությունում Արդարադատության նախարարի թեկնածու կա՞, հետաքրքրվեցին փոխվարչապետից, ինչին ի պատասխան նա տեղեկացրեց, որ դեռ որոշում չկա, բայց մի քանի թեկնածուների անուններ շրջանառվում են։ Անուններ Տիգրան Ավինյանը չտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։