Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լենա Նազարյանը կոչ արեց համակիրներին՝ շարունակել երկխոսությունը հանրության հետ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը համոզմունք ունի, որ իրենց կողմից հռչակված արժեքները այնքան պետք է հարազատ դարձնեն, որ դրանք վերափոխվեն քաղաքական մշակույթի:

«Քաղաքական գործիչը պետք է լինի հնչեցված արժեքների ու գաղափարների հանդեպ վստահություն ներշնչողը՝ իր խոսքով, վարքով ու օրինակով: Պատկերացրեք, որ մենք էլ սահման պաշտպանելու խնդիր ունենք,  և մեր սահմանը՝ օրինականությունը , մարդու իրավունքներն ու արդարությունն է: Ինչքանով լավ ենք անում այս գործը, այնքանով  նպաստում ենք քաղաքական մշակույթի ձևավորմանը Հայաստանում»:

Լենա Նազարյանը  կոչ արեց համակիրներին շարունակել երկխոսությունը հանրության հետ, որը առավել շատ է տեղի է ունեցել հրապարակներում, այժմ պետք է երկխոսությունը  շարունակվի  սոցիալական արդարության, արդար դատական համակարգի և հանրային շահը սպասարկող կառավարման ապարատի ձևավորման միջոցով:

 Կապանում և Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետերի ընտրության պարտությունը Աժ փոխխոսնակը պայմանավորում է՝ ազատ, արդար ու անկաշկանդ քվեարկության հետ:

«Տարիներով, սեփական խնդիրները միայնակ,  առանց պետության աջակցության հոգալու դրության մեջ հայտնված քաղաքացիները, երբեմն դիմում են կլանային կապերի,  հանցավոր կամ արատավոր քայլերի: Որքան էլ տարօրինակ է, պակասող արդարությունը վերականգնելու համար, հաճախ դա միակ ուղին է թվում շատերի համար, գուցե առանձին մեկ հարցով քաղաքացնիները հասնում են լուծումների, սակայն դրանով համընդհանուր անարդարությունն էլ ավելի է խորանում»,- ընդգծեց Լենա Նազարյանը:

 ԱԺ փոխխոսնակը, որպես  վարչության թեկնածու՝ չի մասնակցում այսօրվա  ընտրությանը, բայց շարունակելու է համագործակցել վարչության նոր անդամների հետ: