Բացել լրահոսը Փակել լրահոսը
sasun
A A
Քաղաքականություն

Մենք ունենք լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերներ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ողջունելով ներկաներին,  վերհիշեց անցյալ տարի իրականացրած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: «Երկարատև ու համառ պայքարից հետո հայ ժողովուրդը վերջապես կարողացավ վերականգնել իշխանության միակ կրողը լինելլու իր սահմանադրական իրավունքը»:

 2018թ դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխանությանը  փայլուն կերպով հաջողվեց անցկացնել,- շարունակեց Սասուն Միքայելյանը: Այնուամենայնիվ,  իշխանությունունը դեռ անելիքներ ունի: Սասուն Միքայելյանը թվարկեց դրանցից մի քանիսը:

«Մենք  ունենք լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերներ՝ Արցախի հիմնախնդիր, տարիներ շարունակ չլուծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են զարգացած  ու մրցունակ տնտեսություն , հզոր ու մարտունակ բանակ, և որ ամենակարևորն է ՝ համախմբված ու օրվա նկատմաբ հավատով լցված ժողովուրդ:

Դիմելով ներկաներին, նա նշեց, որ  այս նպատակին հասնելու համար յուրաքանչյուրը պարտավոր է իր նպաստը բերել հայրենիքին: Սասուն Միքայելյանը վստահ է, որ դա իրենց կուսակցությանը հաջողվելու է, որովհետև նրանք ունեն ժաղովրդի  աջակցությունը: