Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՔՊ համագումարում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է մի պահ կտրվել առօրյա աշխատանքից ու հասկանալ, թե ուր են գնում, որն է իրենց հանգրվանը եւ ինչպես պետք է շարունակել։ Նա նշեց, որ դա անելու համար պետք է սկսի 1988 թվականից։

«1988 թվականին հայ ժողովուրդը Հայաստանում եւ Արցախում ոտքի կանգնեց՝  իր սրտում ունենալով ավելի ժողովրդավարական եւ ավելի ազատ հայրենիք ունենալու մասին։ Ծավալված պայքարում անկախության եւ Արցախի ազատագրման նպատակը իր առջեւ ունենալով մեր ժողովուրդը հասավ այդ նպատակին»,- ասաց Արարատ Միրզոհանը, նշելով, որ այդ ընթացքում ունեցել են նաեւ ձախողումներ։

Վերջինս խոսեց կեղծված ընտրությունների, Մարտի մեկի եւ այլ ձախողումների մասին։

Խոսելով նաեւ 2018 թվականի թավշյա հեղափոխոըթյան եւ դրան հաջորդած մեկ տարվա մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ այսօր Հայաստանը ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Նշելով՝ որ ոչ թե ԱՄՆ-, ոչ թե Եվրոպան, այլ հենց Հայաստանը։