Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում փորձում են վերակենդանացնել բռնության ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ընթանում է Քաղաքացիակամ պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովը։  Համաժողովում առաջինը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա իր ելույթում փոքրիկ անդրադարձ կատարեց ՔՊ-ի ստեղծման եւ ընթացքի մասին, հիշեցրեց սրանից առաջ տեղի ունեցած բոլոր համաժողովները։

Այնուհետեւ նա նշեց, որ ՔՊ-ն ավելի երկար պատմություն ունի եւ այն սկիզբ է առել 2013 թվականից, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվեց ՔՊ-ի հիմնարար նախագիծը։

Նա նաեւ նշեց մի քանի գաղափար, որոնք նպաստեցին ոչ բռնի թավշյա հեղափոխությանը։ Նրա խոսքերով, այդ գաղափարներն արծարծված են իրենց կուսակցության ծրագրում։

«Առաջին գաղափարը՝ դա անհատի ազդեցությունն է իրականության վրա։ Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում բոլոր քաղաքացիներն են առանց բացառության։ Եվ սա է այն անկյունաքարային բանաձեւը, որը բերեց հեղափոխության»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երբ իրենք ժամանակին ասում էին, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխություն, իրենց մեղադրեցին ծախվածության եւ կոնֆորմիզմի եւ նմանատիպ այլ մեղքերի մեջ։

Նա նշեց, որ այնուհանդերձ, Հայաստանում հաղթեց ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։ Սակայն Փաշինյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում փորձում են ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում վերակենդանացնել բռնության ենթամշակույթը։

Փաշինյանն ասաց, որ հանրությունն իրավունք ունի ինքն իրեն բռնությունից պաշտպանելու, իսկ դրա երաշխավորը պիտի լինեն իրավապահները, օրենսգիրքը եւ դատարանները։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում կա 51 000 աշխատատեղ, սակայն ինքը վերջերս մտածում է, որ եթե դրան գումարեն նաեւ ֆեյքերի աշխատատեղերը, ապա ավելի շատ։

Փաշինյանի խոսքով, իսկ երբ սպառեն այդ ֆինանսական ռեսուրսները, նախկին կոռուպցիոն համակարգը, ինչպես իրենք են սիրում ասել՝  կհայտնվեն բոմժի կարգավիճակում։