Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը՝ սորոսական լինել -չլինելու մասին (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանը պատվիրակի կարգավիճակում մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության արտահերթ համագումարին, որն այսօր պետք է ընտրի կուսակցության վարչության նոր կազմ, նաև վարչության նախագահ:

«Այս պահին դահլիճում հավաքված մարդկանց մեծ մասը հասկանում են այն ծանր պատասխանատվությունը, որ ջանքերի արդյունքում մենք կունենանք ուրիշ Հայաստան»:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Դավիթ Սանասարյանը կրկին ասաց, որ դատարան չի դիմելու, որպեսզի գործի վարույթը ԱԱԾ-ից տեղափոխվի ՀՔԾ: Ինչ վերաբերում է իր մասով հարցը էթիկայի հանձնաժողովում, ապա Սանասարյանը իր բողոքի լսմանը չի գնացել, փոխարենը հրապարակել է, թե որտեղ է էթիկայի հանձնաժողովը սխալվել:

«Այս դատարանում չեմ սպասում արդարադատության» :

Դավիթ Սանասարյանը հերքեց այն տեղեկությունը, թե ինքը սորոսական է:

«Սորոսի հիմադրամի հետ կապ չեմ ունեցել, երբ որ դա կրկին շրջանառում են, ապա իրենց բթամտությունն են ցույց տալիս: Իմ հասարակական-քաղաքական գործունեության համար որևիցե դրամաշնորհ չեմ ունեցել»:

Այնուամենայնիվ Դավիթ Սանասարյանը ոչ մի վատ բան չի տեսնում Սորոսի հիմնադրամից դրամաշնոր ստանալու մեջ, բայց հավելեց.

«Ես բացասական եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր գրանտակերությամբ են զբաղվում»:

Մանրամասները՝ տեսանյութում: