A
A
ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ Այս մասին հայտնում է շարժումը իր ֆեյսբուքյան էջում։ Ոստիկանությունում են Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։
Ըստ ԱԴԵԿՎԱԴ շարժման հաղորդագրության՝ իրենք վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ, իսկ «իշխանությունները սահմանափակել են իրենց տեղաշարժը»։
«Մեզ հրավիրում են Գորիսի ոստիկանություն, քանի որ չպիտի լինի այնպիսի բաժին, որտեղ մենք չենք եղել»,- Ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Արթուր Դանիելյանը։
«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն ասաց, որ ինչ-որ քաղաքացու ահազանգի հիման վրա են իրենց հրավիրել ոստիկանություն։
Դանիելյան փոխանցմամբ՝ ոստիկանությունում տեղեկացրել են, որ ահազանգողը նշել է «Ադեկվադներ»-ի մեքենայի պետհամարանիշը և նրանց ներկայացրել որպես կասկածելի անձինք։
Իսկ մինչ բերման ենթարկելը ոստիկանությունը ստուգել է նրանց փաստաթղթերը, օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը։
«Ադեկվադներ»-ի ղեկավարի խոսքով՝ սա քաղաքական ճնշում է իրենց նկատմամբ, և որ սա 4-րդ դեպքն է։
Նրանք ուղևորվում էին Կապան հանդիպելու իրենց համակիրների հետ և «2,5 ժամ կորցրել են՝ մնալով ոստիկանական բաժանմունքում»։