Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վալերիյ Օսիպյանը կրկին ոստիկան-սահմանապահների է ճանապարհել դիրքեր (տեսանյութ)

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը:
Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները:
Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին:
Հպարտ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին ոստիկան-սահմանապահները, իսկ հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ հայրենանվեր ծառայության համար: Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով:
Ոստիկանության պետը հանդիպեց նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ: Նրանք նույնպես եկել էին զորամաս՝ սահմանապահներին դիմավորելու համար: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշեց, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են: