Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5d0486ad8af7a_5d0486ad8afba.thumb
A A
Քաղաքականություն

Խրամատներից դուրս գալու ժամանակը. Միքայել Մինասյան. 168.am

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել www.168.am կայքում, որից մի հատված ներկայացնում ենք ստորև։

Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից հավանաբար այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։

.....

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության և գործակցության մթնոլորտում։

Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով։ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները, դրանց հետևանքները, ունենք դրանք չկրկնելու շանսը, նոր սխալներից խուսափելու հնարավորությունը, ունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են, նոր սերունդ, որը կարող է։ Ընդամենը պետք է մի օր դադար առնել, խորը շունչ քաշել, գիծ քաշել ու սկսել նորից։ Ու դա հնարավոր է։