Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gor
A A
Քաղաքականություն

«Ի՞նչի համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն». Սարգիս Քլոյանը դիմեց Քոչարյանին (տեսանյութ)

Մարտի 1-ի զոհերից  Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դատավարության ժամանակ դիմելով Ռոբերտ Քոչարյանին հարցրեց.

«Ի՞նչի համար չբացահայտեցիք ոչ մի սպանություն»:

Քլոյանը կրկին դիմեց Քոչարյանին, ասելով,  որ եթե սպանությունները դժվար բացահայտվող գործեր են,  ինչո՞ւ չեն բացահայտվել խանութները թալանելու կամ մեքենաներն այրելու դեպքերը:

«10 տարի Սերժ Սարգսյանը եղել է Հանրապետության նախագահ՝ մի անգամ դիմե՞լ ես, ասե՞լ ես՝ Սերժ Սարգսյան, բացահայտի՛ Մարտի 1-ը, թող էս գործը փակվի գնա», - դատարանի դահլիճից դիմեց Քոչարյանին Սարգիս Քլոյանը: