Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության անդամներին

ՀՀ վարչապետի տիկին,«Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին,  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու այդ հանդիպումներից ստացած տպավորությունները:

Կողմերն անդրադարձել են մամուլի դերակատարության ու ամբողջ աշխարհում արդիականխնդիր դարձած կեղծ լուրերի դեմ պայքարին: Այդ համատեքստում Հարութ Ներսեսյանը շեշտել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունը փոխվել է: «Լրատվամիջոցները դարձել են առավել անկաշկանդ և ազատորեն լուսաբանում են ցանկացած միջոցառում և խնդիր»,- ասել է Հարութ Ներսեսյանը:

«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում «Հայկական ժամանակ» թերթում և ինձ համար լրագրողական պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր նշանակություն ունի: Չափազանց կարևոր է, որ մամուլը բազմակողմանի լրատվություն ապահովի՝ անկախ հանգամանքից, թե այդ լրատվամիջոցն ում է պատկանում: Ազատ մամուլի դերը չափազանց կարևոր է, քանի որ նաև դրանով է պայմանավորված պետության ժողովրդավարությունը, զարգացումը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունն ու հիմնադրամների ծրագրերի շրջանակում համագործակցության  հնարավորությունները: