Բացել լրահոսը Փակել լրահոսը
Grigoryan Vahe
A A
Քաղաքականություն

Նախագահի կողմից նշանակված ընտրություններով նրա լեգիտիմության հարցը չի կարող այլևս ջրի երես դուրս գալ. Վահե Գրիգորյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Գրիգորյանի կողմից արված հայտնի հայտարարությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ:

 «Ես քննադատել  եմ 4-րդ նախագահի պառլամենտի  կողմից ընտրվելու կարգը: Անկախ նրանից, թե փաստաբան Վահե Գրիգորյանն ինչ կարծիք ունի այդ ընտրության կարգի իրականացման հետ, 4-րդ նախագահի լեգիտիմությունը չի քննարկվում մեկ իրավաբանի կարծիքով: Սահմանադրական մարմինների կոնսենսուսով,  ինչպես նաև իր կողմից նշանակված ընտրություններով նրա լեգիտիմության հարցը չի կարող այլևս ջրի երես դուրս գալ»,- պարզաբանեց Վահե Գրիգորյանը:

ՍԴ անդամի թեկնածուն կոմպրոմատային պայքար է նկատում:

«Պետական մարմինները, քաղաքական խմբերը, որոնք ժամանակին կարող էին այս հարցերը բարձրացնել, երբեք չեն խոսել: Անցել է որոշ ժամանակ, գործունեությունից որոշ ասպեկտներով դժգոհ, ակնկալիքները չարդարացված  վիճակում մարդիկ գնում վեր են հանում խնդիրներ, որոնց լուծումը իրենց հնարավորությունների տիրույթում էր: Եվ հիմա գալ կանգնել, ասել, որ  4-րդ նախագահը ոչ լեգիտիմ է, եթե որևէ խմբակցություն այս պառլամենտում նման դիրքոշում ունի, նա առաջին հերթին իր մանդատները  վայր դնելու խնդիր ունի, այս պառլամենտը ընտրված է նախագահի նշանակած ընտրություններով»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Տեսանյութը՝ Factor.am-ի