Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՈՒՂԻՂ. Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունից հետո (տեսանյութ)

 

Ռոբերտ Քոչարյանի  գործով դատական նիստի սկզբում  մեղադրող դատախազ Գեորգ Բաղասարյանը ասաց, որ հայտարարությունի ունի եւ նշեց, որ արդեն երկրորդ նիստն է, որ Ռոբերտ Քոչարյանը դահլիճ է մտնում փակ դռնից։

Դատավոր Արմոն Դանիելյանն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի, թե ինչն է դրա պատճառը, բայց պատեհ պահի կտեղեկանա եւ պարզաբանում կներկայացնի։ Այնուհետեւ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, դիմելով մեղադրողին, ասաց, որ եթե ռիսկ է տեսնում, թող միանա իրենց ինքնաբացարկի միջնորդությանը։

Դատավորի կարծիքով՝ եթե նման բան է տեղի ունեցել, ապա հավանաբար դա եղել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք նախորդ նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին։ Այս նիստին Կարեն Մեջլումյանը եւս միացավ միջնորդությանը։ Իսկ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նույն հիմքով, ինչ ներկայացրել էր Ալումյանը, նույնպես ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն, որին միացավ պաշտպանական կողմը։ Իսկ տուժող կողմը եւ մեղադրող կողմը առարկեցին միջնորդության դեմ։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի ժամը 15.30-ին։