Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Իմ երազանքների մոլորակը» ցուցահանդես

Հունիսի 14-ին՝ 15։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի սաների՝ «Իմ երազանքների մոլորակը» խորագրով ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը։ Մուտքն ազատ է։

«Խարիզմա» ԵՀԿ-ն արդեն 8 տարի է, ինչ նախաձեռնել է ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնը, որի շրջանակներում իրականացվում են երեխաների գեղագիտական, մտավոր, ֆիզիկական զարգացման նեյրոհոգեբանական և շտկողական ծրագրեր։ Գեղագիտական դաստիարակության խմբակում դասավանդվում են կիրառական արվեստի տարբեր ճյուղեր։

 

Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:

Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:

 

Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center

      www.folkartcenter.am